Միտքը սկավառակ է

Մի հատ երգ կա, որ շատ եմ սիրում, անունը՝ Hard Drive, երգում է Կասանդրա Ջենքինսը, էդ երգում երգչուհին բառախաղ է անում, ասում է՝ The mind is just a hard drive, նկատի ունենալով, որ միտքը կոշտ սկավառակ է, բայց նաև, որ միտքը դժվար ուղևորություն է։ Այս երգի բառերը շատ եմ սիրում, երբ լսում եմ, մտածում եմ, թե ինչքան նման եմ այս երգին։

Կասանդրան երգում է՝

...Նա ասաց, «Օհ, սիրելիս, զգում եմ ինչքան ծանր են եղել վերջին ամիսները,
Բայց այս տարին, այս տարին լավն է լինելու։
Ես կհաշվեմ մինչև երեքը և ուսիդ կդիպչեմ,
Քո սիրտը հետ տեղն ենք դնելու։
Այդ բոլոր փոքր կտորները, որ քեզնից վերցրել են
Բոլորը հետ են գալու...
Դե փակիր աչքերդ
Մինչև երեքը կհաշվեմ
Խորը շունչ քաշիր
Ու ինձ հետ հաշվիր...

Ու իմ սիրտը խաղաղվում է։

Գերմանիայի առաջին հյուր-աշխատավորները «Gastarbeiter» եղել են իտալացիները։ Նրանք Գերմանիա են եկել 1860-ականներից 1910-ականները։ Բեռլինը այդ ժամանակ փոքր քաղաք էր ու երբ նրանք տեղափոխվել են, բնակեցրել են քաղաքի հյուսիսային շրջանները, այնտեղ որտեղ ես եմ ապրում։ Հյուսիսային շրջաններից ամենաշատը սկսել են բնակվել Պանկոյում (PankowԱյսօրվա ցուցադրությունում լսում էի, թե ինչպես են տեղափոխված իտալացիները տարբեր տեսակի զվարճանքներ բերել իրենց հետ, կենդանիներ վարժեցրել, երաժշտական երգեհոններ բերել և հետո սկսել այդ երգեհոնները արտադրել։

Շատ հետաքրքրեցին այդ երաժշտական երգեհոնների մեջի սկավառակները։ Տեսա նաև պոլիֆոններ ու սովորեցի ինչպես են պոլիֆոնները երաժշտություն ստեղծել։ Սկավառակի վրա անհարթություններ կան, որոնք շարժվում են և իրենց հետ շարժում մեխանիկական այլ հատվածներ, որոնցից յուրաքանչյուրը երաժշտական մի տոնի հետ է կապված։ Առաջին պոլիֆոնները արտադրվել են Լայպցիգում։

|400

Պատերից մեկին մի հատ մեծ նկար կար, որի վրա երաժշտական գործարանում աշխատող իտալացիներ էին։ Նրանցից մեկը բռնել էր երգեհոնների մեծ սկավառակներից մեկը։ Այդ սկավառակը հեռվից նման էր դոներ քեբաբների կամ ինչպես Հայաստանում կասեի՝ շաուրմայի մսի սյունակին։ Այդ մսի սյունակի անունը, չգիտեմ ինչ էր, նույնիսկ «սյունակ» բառը չի սազում։ Փաստորեն, դրանց անունը Rotisserie է, հայերեն՝ խորովարան։

|400

Մտածեցի, որ գուցե միտքը սկավառակ է, բայց եթե հեռվից ես նայում՝ խորովարանի է նմանվում։

Երեկոյան ուժեղ անձրև սկսեց ու հիշեցի, որ կուզեի լինեմ ինչպես ջուրն է։