Խուսափող անձ

Հիշում եմ, որ միշտ կատակում էի, թե լավ կլիներ ամեն մարդ ունենար իր օգտագործման ուղեցույցը։ Ժամանակը ցույց տվեց, որ ավելի լավ կլինի, որ ես ունենամ իմ օգտագործման ուղեցույցը՝ ուրիշների ուղեցույցները փնտրելու փոխարեն։

  1. Ամաչկոտություն, երկչոտություն և հեռացում - տագնապային ցանկություն ավելի սերտ հարաբերություններ հաստատելու, որոնք սակայն տեղի չեն ունենում՝ մտերմանալու և ուրիշների հանդեպ պարտավորվածության վախի պատճառով։ ✅
  2. Վախ քննադատությունից, նվաստացումից և մերժումից - վախ նրանից, թե ուրիշներն ինչ են մտածում, հիմնականում գերզգայունության և վտանգները չափազանցնելու հակվածության պատճառով։ Ռիսկերի դիմելուց վախ՝ մատնացույց արվելու, ծաղրվելու և ամաչելու պատճառով։ ✅
  3. Անբավարարության զգացում և ցածր ինքնագնահատական - սոցիալապես ոչ ադեկվատ, ոչ գրավիչ և մյուսներից ստորադաս լինելու զգացում։ Մյուսներից հեռանալու մշտական գործընթաց, քանի որ կարծում են, որ արժանի չեն սիրվելու։ ✅
  4. Տագնապներ սոցիալական նոր իրավիճակներից - չափից դուրս շատ անվտանգ զգալու կարիքը, ինչպես նաև հարաբերությունների իրականության հանդեպ կասկածները, ստիպում են տագնապել անծանոթ իրավիճակներում։ ✅
  5. Գերզգոնություն և ինքնագիտակցում - միշտ ուշադիր են, թե ուրիշներն ինչ են մտածում։ Լարված հետևում են մյուսների շարժումներին և խոսքին՝ հասկանալու, թե արդյոք մյուսները հավանություն են տալիս իր ասածներին և արածներին։ ✅
  6. Սոցիալական անհարմարություն - կարող են վիրավորական թվալ մյուսներին, ովքեր սխալ են մեկնաբանում վախկոտ և լարված պահվածքը՝ կարծելով, թե այն մերժողական է։ ✅

Այլ հատկանիշներ.

  1. Վախ զգացմունքների «հեղեղումից» - խուսափում են այն իրավիճակներից, որոնք կարող են արթնացնել զգացմունքները, քանի որ վախենում են, որ այդ զգացմունքները կարող են խախտել հուզական անվտանգությունը և կառուցվածքային ամբողջականությունը։ ✅
  2. Մազոխիզմ - հետ են քաշվում, ոչ միայն որովհետև վախենում են պարտվելուց, այլ որովհետև վախենում են հաղթելուց, քանի որ պարտվելու կարիք ունեն։ Տագնապում են ոչ միայն մերժման, այլև ընդունվելու հնարավորության համար։ ✅
  3. Զայրույթի պատրաստակամություն - զայրույթը նշանակալի դեր է խաղում հոգեկանում։ Սովորաբար զսպում են զայրույթը, բայց պոռթկում են՝ ենթադրյալ նվաստացումների պատճառով։ ❓
  4. Հարաբերությունների չափազանց իդեալականացում - շատ իդեալական են պատկերացնում հարաբերությունները։ Մինչև ինչ-որ մեկի հետ հարաբերվելը պահանջում են որոշակի չափանիշներ, որոնք այնքան իդեալակն են, որ ոչ ոք չի համապատասխանում։ ✅
  5. Չափից դուրս պաշտպանվածություն - խուսափողական անջատումը ներառում է հետևյալ պաշտպանության միջոցները. ✅
    • ագրեսորի հետ նույնականացումը - «ես քեզ մերժում եմ, որ խուսափեմ քեզնից մերժումից» ✅
    • մազոխիզմ - իրականացնում են սոցիալական ինքնասպանություն, որ տառապեն ներկայում ու հետո տառապեն ավելի շատ ✅
    • ճնշումներ - ճնշում է տագնապային մտքերը և զգացմունքները և հետո ձևացնում, թե նրանք այլևս գոյություն չունեն ✅
    • գիտակցականացում - խուսափողական վարքը հաճախ թաքցնում են խուսափողական փիլիսոփայությամբ ❓
    • հետզարգացում - հաճախ պահում են իրենց երեխաների պես, որ խուսափեն մեծի պես լինելուց❓
  6. Այլ կապված խնդիրներ
    • մոլուցք ❓
    • վատ բան պատահելու վախ ✅
    • հաստատակամ լինելու վախ ✅
    • նարցիսիզմ ❓
    • դեպրեսիա ✅
    • նեոֆիլիա և նեոֆոբիա ✅
  7. Նույնականացում նման մարդկանց և հասարակության հետ - հիմնականում կապվում են այն ընկերների, ընտանիքի անդամների կամ հասարակության հետ, որոնք առաջացնում են խուսափում։ ❓

Աղբյուր՝ Մարթին Քենթոր, «Խուսափող անձնային խանգարումը հաղթահարելու ուղեցույց

Հաջորդը ուղեցույցը խուսափողական կապվածության մասին պետք է լինի։