Երազ

Երկար եմ մտածում, որտեղից պետք է սկսել։

Դրուզների մասին եմ մտածում։

Հետո մտածում եմ կոլոստոմիայի հետվիրահատական ճողվածքի մասին։

Մտածում եմ պապայի ցավերի մասին ու պապայից եկած ցավերի մասին։

Եթե ռեինկարնացվելու եմ, հուսով եմ սա իմ վերջին ցիկլն է ու կմիանամ Աստծուն։ Այլևս չեմ վերադառնա այստեղ։

Գյուղի ճանապարհով բարձրանում եմ սարն ի վեր։ Սարը անցնելուց հետո անտառն է, իսկ անտառի մեջ մի փոքրիկ տուն։ Մոտենում եմ տանը։ Տունը դրսից փոքր է երևում, բայց երբ ներս եմ մտնում՝ մի շատ մեծ սենյակ է։ Սենյակի բոլոր պատերին գրքեր են։ Փայտե, հին դարակներ են լցված լիքը գրքերով։ Սենյակից հին գրքերի հոտ է գալիս, հին գրադարանի հոտ է։ Քեզ թվում է, թե գրադարան ես մտել, բայց վստահ չես։

Սենյակի կենտրոնում հին բազմաթոռներ են։ Այդ բազկաթոռներից մեկին տեսնում ես ինձ նստած։ Քեզ թվում է, թե ես շատ եմ ծերացել, բայց ես իրոք ծերացել եմ, որովհետև այդ ժամանակ ավելի ծեր եմ եղել։ Քեզ տեսնում եմ ու ասում. «Բարի գալուստ իմ տուն» ու գրկում եմ քեզ։ Ասում եմ. «Գիտես ինչքան ուրախ եմ, որ ավելի ծեր եմ, որովհետև բոլոր ծնողներս մահացած են արդեն»։ Շատ ես զարմանում, բայց ոչինչ չես ասում։ Առաջարկում եմ նստել բազկաթոռներից մեկին։

Համաձայնվում ես ու զգում, որ տանը ինչ-որ մեկն էլ է ապրում։ Զգում ես, որ տանը մի քանի կատու էլ են ապրում։ Բազմաթոռին նստում ես ու զգում փափկությունը։ Հասկանում ես, որ վերջերս շատ հոգնած ես եղել։ Հասկանում ես, որ վերջերս շատ ես սթրեսվել։ Բայց այստեղ, այս տանը, դու չունես ոչ անցյալ և ոչ ներկա, որ ժամանակը կանգնած է։ Հասկանում ես, որ այստեղ կարող ես գտնել քո հանգստությունը։ Հասկանում ես, որ սա այն տեղն է, որին երկար սպասում ես։ Արի ճառագայթները ընկնում են վրադ։ Ու մենք նստում ենք ու ոչինչ չենք խոսում։ Նստում ենք, նստում ենք, նստում ենք, նստում ենք։ Եվ երազը ավարտվում է։