Խուսափողական կապվածություն
Ըստ կապվածության տեսության՝ գոյություն ունեն կապվածության երեք ձևեր, և մարդիկ տարբեր կերպ են ընկալում և պատասխանում հարաբերություններում մոտիկությանն ու սիրոն։ Այս երեք ձևերը գալիս են մանկությունից և անդրադառնում են հասուն մարդկանց մոտ հարաբերություններ կազմելու վրա։
- Անվտանգ կապվածություն (50%) - այս մարդիկ շատ հարմար են զգում հարաբերություններում մոտիկության հետ, հարաբերություններում ջերմ են և սիրող։
- Տագնապային կապվածություն (20%) - այս մարդիկ շատ են անհանգստանում հարաբերություններում զուգընկերոջ վերաբերմունքով։ Անընդհատ ձգտում են մոտիկության։ Հաճախ անհանգստանում են զուգընկերոջ փոխադարձ սիրելու կարողությամբ։
- Խուսափող կապվածություն (25%) - այս մարդիկ հարաբերությունները հավասարեցնում են անկախության կորստի հետ։ Անընդհատ փորձում են նվազեցնել մտերմությունը և մոտիկությունը։
Այս երեք տեսակները տարբերվում են նաև՝ - միասին լինելու ու մտերմության հանդեպ վերաբերմունքով,
- կոնֆլիկտների հետ հաշվի նստելու կարողությամբ,
- սեքսի հանդեպ վերաբերմունքով,
- ցանկությունները և պահանջները հաղորդակցելու ընդունակությամբ,
- հարաբերություններից և զուգընկերոջից ունեցած սպասելիքներով։
Մարդկանց մնացած 5%-ի կապվածության ձևը անկանոն է։
Որտեղի՞ց են գալիս այս կապվածության ձևերը։
Մանությունը շատ կարևոր դեր ունի.
- եթե ծնողները նրբանկատ են, ներկա, հոգատար, մարդիկ ունենում են անվտանգ կապվածություն,
- եթե ծնողները անկանոն հոգատար են, մարդիկ ունենում են տագնապային կապվածություն,
- եթե ծնողները ուշադրություն չեն դարձնում երեխային, մարդիկ ունենում են խուսափողական կապվածություն։
Բացի մանկությունից, այլ գործոններ նույնպես ազդում են կապվածության տեսակների վրա, օրինակ՝ ժառանգականությունը, մշակույթը, մեծահասակ կյանքի այլ առանձնահատկություններ։