Արդարություն

Երեկ Յութուբում գլխուղեղի մասին հերթական վիդեոն էի նայում ու մտածում էի նյարդահոգեբանական տարբեր երևույթների մասին։ Դա անում էի կապվածության տարբեր տեսակների մասին կարդալուց հետո։

Գլխուղեղի մասին դասախոսության հետարքրությունն այն էր, որ պատմում էր իր ընկերոջ հետ կատարված պատմությունը, թե ինչպես է ժամանակի ընթացքում նկատել, որ ընկերը կողմնորոշման, մասնավորապես տեղանքում կողմնորոշման ու մտավոր քարտեզներ գծելու հետ խնդիրներ ունի։

Այդ վիդեոյից հետո ինձ խորհուրդ տվեց մի քանի այլ դասախոսություններ, որոնցից մեկը մի քիչ ձանձրալի անուն ուներ, բայց միացրեցի ու առաջին իսկ րոպեից ահավոր հետաքրքրեց։

Արդարություն. ո՞րն է ավելի ճիշտ, այսպես է հայերեն թարգմանությունը, որտեղ Հարվարդի դասախոս Մայքել Սանդելը պատմում է արդարության փիլիսփայության, բարոյականության և ճիշտ քայլեր անելու պատմության և առկա հակասությունների մասին։

Առաջին մասը, օրինակ, պատմում է սպանության բարոյական կողմի և կանիբալիզմի մասին։ Վերջերս, մի անգամ էլ էի գրել կանիբալիզմի մասին՝ կարմրամլուկի հոդվածում։

Երկրորդ մասը պատմում է ուտիլիտարիզմի, կյանքի գնի և հաճույքի չափման մասին։ Չեմ ուզում առանձին-առանձին ամեն մասին անդրադառնամ։ Դեռ չորրորդ մասում եմ, որտեղ խոսում է լիբերտարիանիզմի մասին ու ուտիլիտարիզմի հետ եղած հակասությունների մասին։

Դասախոսը շատ լավ է ներկայացնում ու շատ հետաքրքիր է ներառում ուսանողներին քննարման մեջ։

|200

Երբ կարդում եմ արդարության անգլերեն թարգմանությունը, հիշում եմ տարոյի քարտերից մեկը՝ արդարությունը (Justice)։ Արդարությունը հանդիպում է տարոյի ամենավաղ քարտերի խմբում։ Այն պատկերում է մի թագավորի, թագուհու կամ աստվածուհու, որը իր ձեռքում բռնած է ոսկե կշեռք և սուր։ Արդարությունը խորհրդանշում է արդարություն, անկեղծություն, իրականությունը, ճշմարտություն և հավասարակշռություն։ Եթե չեմ սխալվում, այն իմ սիրելի քարտերից էր։

Նայեցի, որ Վիքիպեդիայում բացակայում է արդարության տարոյի քարտի մասին հոդվածը ու ստեղծեցի։